Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ես Նոր տարի անելու եմ

Ես Նոր տարի անելու եմ
03.12.2023 | 07:19

Չէ, դա չի նշանակում, որ տոնածառ եմ զարդարելու ու սեղանին լցնելու եմ հանրապետության մի տարվա պարենային պաշարը։ Ես կյանքում տենց չեմ արել։ Պարզապես, սեղանին մի երկու բան կդնեմ, որ սովորական օրերին չեմ դնում, ու կստացվի տոնական սեղան։ Իսկ եթե չալարեմ, պատիս սոճու մի ճյուղ կկպցնեմ ու մի մեծ կարմիր գունդ կկախեմ, ինչպես միշտ, ու էդ էլ կլինի իմ տոնածառը։

Նոր տարի պետք ա անել։ Պետք ա, որովհետև մեզ շանս ա տրված մի էջ փակելու մեր կյանքից ու մի նոր էջ բացելու՝ սպիտակ, մաքուր նոր էջ՝ նոր հույսերով, նոր ծրագրերով։ Պետք ա ամեն ինչ թողնել հին տարում ու փակել էդ էջը, ամեն ինչ, բացի մի բանից՝ բացի մեր երեխեքի կիսատ մնացած կյանքերից։

Էդ կյանքերը պիտի խնամքով, մոմի նման ձեռքներս բռնած անցնենք նոր էջին, պիտի ձեռքի ափով փակենք մոմերը, որ քամին հանկարծ չհանգցնի, ու զգույշ անցնենք տարիների բաժանարար գիծը, ու էդ մոմերը մեր ճանապարհը կլուսավորեն նոր տարում, մեզ ցույց կտան էն ամենն, ինչ մեզ պետք ա տեսնել։ Մենք ամեն ինչ պիտի էդ մոմերի լույսի տակ անենք ու մի օր երևի կկարողանանք բաց ճակատով հետ նայել ու նրանց ասել, որ իզուր չեն զոհել իրենց կյանքը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10141

Մեկնաբանություններ